«ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2018թ. առաջին 10 ամիսների ընթացքում կազմել է 15%». Նիկոլ Փաշինյան
Բացելով Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն խորհրդի նիստը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հաջորդ տարի ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից անցնում է Հայաստանին և խոսքը փոխանցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ողջունելով ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդներին և շնորհակալություն հայտնելով ռուսական կողմին՝ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Հարգելի՛ գործընկերներ, ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցությունը մեր կառավարության առաջնահերթություններից է: ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրատնտեսական համագործակցությունը երկրի տնտեսական աճն ու արտաքին առևտրային ներուժը խթանող կարևոր և դրական գործոններից է դառնում: Այսպիսով, ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2018թ. առաջին 10 ամիսների ընթացքում՝ համեմատած 2017թ. նույն ժամանակահատվածի հետ, կազմել է 15%: ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալը նույն ժամանակահատվածում մեծացել է ավելի քան 22%-ով: Այս տվյալները վկայում են ոչ միայն մեր ապրանքների համար ԵԱՏՄ շուկաներում ձևավորված բարենպաստ կոնյուկտուրայի, այլ նաև ազատ առևտրի գործիքների արդյունավետության մասին»: Ն. Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը շահագրգիռ է ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացմամբ և պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը ինտեգրման ինստիտուտների կատարելագործման և համագործակցության նոր ուղիների և մեխանիզմների որոնման համար: «Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացմանը: Աջակցում ենք ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղություններին 2019թ. և այն ջանքերին, որոնք ուղղված են ազատ առևտրի մասին պայմանագրերի աշխարհագրության ընդլայնմանը: ՀՀ կառավարությունը խորհրդարանական ընտրություններից հետո այդ պայմանագրերը կներկայացնի խորհրդարանին: Հարգելի՛ գործընկերներ, այսօր Հայաստանում տեղի են ունենում մեր հանրության կենսական բոլոր ոլորտներին առնչվող փոփոխություններ»,- ընդգծել է Ն. Փաշինյանը: Իր խոսքի վերջում Ն. Փաշինյանն անդրադարձել է Եվրասիական միջկառավարական խորհրդում Հայաստանի ներկայացուցվածությանը՝ նշելով, որ դա զգայուն հարց է, և որ Հայաստանը կցանկանար այն թողնել քննարկումների ընդհանուր օրակարգում՝ բոլորի համար փոխադարձ ընդունելի որոշումների կայացման համար: Ն. Փաշինյանից հետո այբբենական կարգով խոսքով հանդես են եկել նաև ԵԱՏՄ մյուս առաջնորդները: |
Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի
4918:48«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սննկացման գործընթացին. «Ժողովուրդ»
22809:24Բալթիմորի կամրջի փլուզումն ԱՄՆ-ում 81 մլրդ դոլարի առևտրային ճգնաժամ է առաջացրել (լուսանկար)
759Երեկ, 14:36Crocus City Hall-ը գրավադրված է «Գազպրոմբանկ»-ում
614Երեկ, 13:484 գյուղերի հարող տարածքներում առկա մայրուղային գազատարի վերատեղադրման հարց «Գազպրոմ Արմենիա»-ն չի քննարկել
689Երեկ, 00:06«Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներմուծումն ու իրացումը Բելառուս արգելվել է
94625.03.2024, 22:06