Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Երբեմն վիճում ենք». Ղրղզստանի նախագահը՝ ԵԱՏՄ առաջնորդների հանդիպումների մասին

1704
Հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2018 թ., 11:25
«Երբեմն վիճում ենք». Ղրղզստանի նախագահը՝ ԵԱՏՄ առաջնորդների հանդիպումների մասին

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ ժեենբեկովը «Россия 24»-ին տված հարցազրույցում պատմել է ԵԱՏՄ բոլոր երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և Ռուսաստան) առաջնորդների հետ հիանալի հարաբերությունների մասին:

«Մենք հասկանում ենք միմյանց, խոսում ենք բաց և ոչինչ չենք թաքցնում, իհարկե, Ռուսաստանի գլխավորությամբ: Ռուսաստանը մեզ միավորում է և թեթևացնում շատ հարցերի լուծումը: Երբ մենք հավաքվում ենք, երբեմն՝ վիճում. յուրաքանչյուրն իր երկրի շահն է առաջ տանում: Արբիտրի դերում ՌԴ նախագահն է»,- ասել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե Ղրղզստանն ինչ է ստացել ԵԱՏՄ-ի անդամակցությունից, ժեենբեկովը հիշեցրել է, որ երկու խանգարող հանգամանք կար՝ ապրանքների գնի աճն ու մրցակցության պատճառով աշխատատեղերի և արդյունաբերության կորուստը:

«Սակայն ժամանակը ցույց տվեց, որ դա ճիշտ որոշում էր»,- նշել է նա:

Նշենք, որ այսօր Սանկտ Պետերբուրգում կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը: Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսել էր ԵԱՏՄ-ի առաջնահերթությունների մասին: