Թրամփը պատրաստվում էր Պուտինին 50 միլիոն դոլարանոց պենտհաուս նվիրել
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընկերությունը մտադիր էր Մոսկվայում Trump Tower աշտարակում 50 միլիոն դոլարանոց պենտհաուս նվիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե 2016թ. աշտարակի կառուցման բանակցությունները հաջող ավարտվեին, գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով BuzzFeed-ին: ԱՄՆ-ի իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքով՝ այդ ժամանակ Թրամփի փաստաբան Մայքլ Քոենը ծրագիրը քննարկում էր Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ: Տեղեկությունը հաստատել է Թրամփի նախկին փաստաբան Ֆելիքս Սաթերը, ով համարվում է Պուտինին պենտհաուս նվիրելու գաղափարի հեղինակը: «Իմ գաղափարը Պուտինին 50-մետրանոց պենտհաուս նվիրելն էր: Բոլոր օլիգարխները հերթ էին կանգնել՝ Պուտինի հետ նույն շենքում ապրելու համար»,- պարբերականը մեջբերում է Սաթերի խոսքը: Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Քոենը Կոնգրեսի լսումների ժամանակ ասել է, որ այդ հարցով 2016թ. հունվարից դադարեցրել է Մոսկվայի հետ քննարկումները. այդ ժամանակ Թրամփն արդեն պաշտոնապես առաջադրված էր որպես նախագահի թեկնածու: Սակայն երեկ նա խոստովանել է, որ ստել է ու իրականում մինչ 2016թ. հունիս շարունակել է բանակցել: |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
