«ԱՄՆ-ը հույս ունի սեպ խրել ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում». Stratfor
![]() Ամերիկյան մասնավոր հետախուզա-վերուծական Stratfor ընկերությունը հրապարակել է 2019թ. համար աշխարհի քաղաքական իրադարձությունների զարգացման իր կանխատեսումը: Ամենամյա զեկույցում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել Հարավային Կովկասի իրավիճակն ու տարածաշրջանում ԱՄՆ-ի և Ռուսաստանի քաղաքականությունը: «Կովկասում Վաշինգթոնը կենտրոնացած է Հայաստանի կառավարության հետ կապերի ամրապնդման վրա: Հայաստանն ավանդաբար Ռուսաստանի մտերիմ դաշնակիցն է, Մոսկվայի գլխավորած ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամ, սակայն վերջին ամիսներին՝ ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո, Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական լարվածություն է նկատվում: ԱՄՆ-ը հույս ունի օգտագործել այդ լարվածությունը՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում սեպ խրելու համար»,- գրում են Stratfor-ի վերլուծաբանները: Ամենամյա զեկույցում ասվում է նաև, որ Հայաստանը, ամենայն հավանականությամբ, չի հրաժարվի Ռուսաստանի հետ ռազմավարական միությունից, սակայն առկա քաղաքական տարաձայնություններն ԱՄՆ-ին կօգնեն հասնել իր նպատակներին: Վերլուծաբանները նշում են նաև, որ Հայաստանի գլխավոր թշնամին Ադրբեջանն է, որը ևս Վաշինգթոնի ուշադրության կենտրոնում է, հատկապես, Իրանի դեմ ճնշումների հարցում: Միևնույն ժամանակ, ըստ վերլուծաբանների, ԱՄՆ-ը կմեծացնի անվտանգության ոլորտում Վրաստանի աջակցությունը, ինչպես նաև զորավարժություններ կանցկացնի Վրաստանի տարածքում: |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
