ԱՄՆ ԿՀՎ-ն Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնին լրագրողի սպանության պատվիրատու է անվանել
![]() ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդին լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության պատվիրատու է անվանել, գրում է The Washington Post-ը: «Լրագրողի սպանությունը չէր կարող տեղի ունենալ առանց նրա իմացության կամ մասնակցության: ԿՀՎ-ն ուսումնասիրել է արքայազնի եղբոր՝ ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Հալեդ բեն Սալմանի և Խաշոգջիի հեռախոսազրույցները: Հալեդն ասել է Խաշոգջիին, որ նա պետք է մեկնի Ստամբուլում թագավորության հյուպատոսարան, որպեսզի ստանա ամուսնական փաստաթղթերը, ինչպես նաև վստահեցրել է, որ նրան ոչինչ չի սպառնում: Հալեդը հեռախոսազրույց է ունեցել եղբոր հորդորով: Չնայած հստակ չէ, թե արդյոք Հալեդը գիտեր, որ լրագրողին սպանելու են»,- պարբերականը մեջբերում է ԿՀՎ աղբյուրի խոսքը: Պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի շրջապատին, հայտնում է նաև, որ Դոնալդ Թրամփին ներկայացվել են սպանությանը սաուդցի արքայազնի ներգրավվածության ապացույցները, սակայն Սպիտակ տան ղեկավարը դրանք ընդունել է թերահավատորեն: ԿՀՎ եզրակացությունում ասվում է նաև, որ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը փաստացի «երկրում գլխավոր մարդն է, ով վերահսկում է թագավորության նույնիսկ ոչ նշանակալից գործերը»: |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
