Մեծ Բրիտանիայում մտադիր են Թերեզա Մեյին պաշտոնանկ անելու գործընթաց սկսել
4207
Ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ., 14:35
![]() Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կուսակիցները ձայների բավարար քանակ են ստացել, որպեսզի սկսեն վարչապետին պաշտոնանկ անելու գործընթացը, հաղորդում է Sky News-ը: Թերեզա Մեյը մոտ ապագայում կարող է կորցնել պաշտոնը. գործընթացը սկսելու համար անհրաժեշտ ձայներն արդեն կան (անհրաժեշտ է ընդամենը 15%՝ պատգամավորների ընդհանուր քանակից): Sky News-ը նշում է, որ առնվազն 18 պատգամավոր անվստահություն է հայտնել Թերեզա Մեյին: Այդպիսով, դա պատասխան է դարձել Brexit-ի (Եվրոմիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը) հարցով Մեյի ներկայացրած համաձայնագրի նախագծին: Հիշեցնենք, որ երեկ վերոնշյալ համաձայնագրի պատճառով բրիտանացի 3 նախարար հրաժարական էր տվել: Նախարարները համաձայն չեն Մեյի ներկայացրած պայմաններին: |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
