«Մեզ ասում են՝ խտացեք, օպտիմալացեք, բայց խտանալու տեղ չկա». գիտաշխատողների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց
![]() «Մենք ուզում ենք իմանալ՝ մեր կառավարությանը գիտություն պե՞տք է, թե՞ ոչ: Ցանկանում ենք իմանալ՝ անհրաժե՞շտ ենք երկրին, թե՞ ոչ: ԿԳ նախարարն անձամբ է եկել մեր կենտրոն և ասել, որ ավելի մանրամասն կծանոթանա մեր խնդրին և կպատասխանի, և մենք, ի վնաս մեզ, պատասխան ստացանք, որ կենտրոնի 2 մասնաշենք, և գործող արտադրության մի հատված 50 տարով վարձակալության է տալիս մեկ այլ կազմակերպության»,- կառավարության դիմաց ասում էին բողոքի ակցիա իրականցնող Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատողները: «Ասում են՝ դուք արդյունավետ չեք աշխատում և շատ դատարկ տարածքներ ունեք: Բայց մենք իրականում այդպիսի տարածքներ չունենք, իսկ այդ 2 մասնաշենքում գործող լաբորատորիաներ կան, որոնք մեզ պետք են: Իրենք էլ ասում են՝ խտացեք, օպտիմալացեք, բայց խտանալու տեղ չկա»,- բողոքում էին գիտաշխատողները: |

Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել
48517.08.2026, 00:30
Նեպտունի արբանյակների վրա հայտնաբերվել են հին տիեզերական աղետի հետքեր
89016.08.2026, 19:42
Հնագետները հայտնաբերել են թաղման արժեքավոր պարագաներով լի 5000 տարվա վաղեմության դամբարան
43016.08.2026, 17:40
Մեքսիկայում հայտնաբերել են քարանձավ՝ նախակոլումբոսյան ժամանակաշրջանի ծիսական խեցեղենի պահոցով
40316.08.2026, 00:40
«Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում»․ Լևոն Ազիզյան
20015.08.2026, 15:30
«Բևեռային սառույցները չեն կարողանա վերականգնվել դեռ հարյուրավոր տարիներ»․ Լևոն Ազիզյան
19111.08.2026, 20:18
