Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.

Լիդիա Վալենտինը պաշտպանեց աշխարհի չեմպիոնուհու իր կոչումը

185
Հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ., 19:25
Լիդիա Վալենտինը պաշտպանեց աշխարհի չեմպիոնուհու իր կոչումը

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Հայ ծանրորդներից այսօր պայքարի մեջ մտած 81 կգ քաշային Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում 0 ստանալուց հետո հրաժարվեց շարունակել պայքարը հրում վարժությունում։

81 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Իսպանիան ներկայացնող աշխարհի գործող չեմպիոնուհի Լիդիա Վալենտինը։ Նա, պոկելով 113 կգ և հրելով 136 կգ, երկամարտում գրանցեց 249 կգ արդյունք։ Արծաթե մեդալ նվաճեց Բելառուսը ներկայացնող Դարյա Նաումովան՝ երկամարտի 245 կգ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Էկվադորը ներկայացնող Տամարա Սալասարը՝ երկամարտի 242 կգ արդյունքով։