Երևան`   -2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ.

Հայ մարտիկները հաղթանակներով են վերադառնում Թբիլիսիից

257
Չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ., 01:10
Հայ մարտիկները հաղթանակներով են վերադառնում Թբիլիսիից

Հայաստանի խառը մենամարտերի՝ MMA-ի ֆեդերացիայի մարզիկները Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում օրերս մասնակցել են MMA-ի Վրաստանի ֆեդերացիայի և GFC կազմակերպության կողմից կազմակերպված միջազգային պրոֆեսիոնալ վարկանշային մենամարտերին։ Հայաստանը ստուգատեցին ներկայացրել է 4 մարտիկ՝ Ալբերտ Կարապետյանը (Երևան), Ռաֆայել Հակոբյանը (Երևան), Վասակ Բարսեղյանը (Արցախ) և Լևոն Ծատրյանը (Արցախ)։ Մեր ներկայացուցիչներից երկուսը հաղթել են վրացի մրցակիցներին, երկուսը՝ պարտվել։ Ռաֆայել Հակոբյանը հաղթել է Բեթքի Լիպարտելիանիին, իսկ Լևոն Ծատրյանը՝ Դավիթ Տեդեևին։