Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Արփինե Դալալյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

444
Ուրբաթ, 26 հոկտեմբերի, 2018 թ., 16:50
Արփինե Դալալյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Լեհաստանի Զամոսց քաղաքում ավարտին է մոտենում Եվրոպայի երիտասարդական առաջնությունը՝ մինչև 20 և մինչև 23 տարիքային խմբերում: Մինչև 20 տարեկանների գերծանր քաշային աղջիկների պայքարում հարթակ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչ Արփինե Դալալյանը նվաճեց արծաթե մեդալ։ Արփինեն, պոկելով 95 կգ և հրելով 137 կգ, երկամարտում գրանցեց 232 կգ արդյունք։

Այս քաշային կարգի հաղթող դարձավ Լեհաստանը ներկայացնող Մագդալենա Կարոլակը՝ երկամարտի 239 կգ արդյունքով, բրոնզե մեդալ նվաճեց Թուրքիայի ներկայացուցիչ Մելիքե Գունալը՝ երկամարտի 226 կգ արդյունքով։