Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Փյունիկ»-ը հեգնել է ՀՖՖ-ին

261
Երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ., 13:40
«Փյունիկ»-ը հեգնել է ՀՖՖ-ին

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հեգնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ երեկ տարածված հայտարարության վերաբերյալ․ «Ի պատասխան Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հայրարատությանը, որով Հայաստանի Հանրապետության տարածքում պետական լեզուն հայերենն է, և առաջնորդվելով ՀՀ լեզվի մասին օրենքով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հորդորում է ֆուտբոլային ակումբներին չխախտել ՀՀ լեզվի մասին օրենքը և ապահովել ռուսերեն խոսքին զուգահեռ հայերեն թարգմանությունը հետխաղային ասուլիսների ժամանակ, հայտնում ենք, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի 2-րդ լեզուն նաև փյունիկերենն է։ Այսուհետ մենք մեր ասուլիսները անցնակցնելու ենք նաև փյունիկերեն լեզվով, քանի որ մեր ակումբի ներքին կանոնադրությունը պահանջում է, որպեսզի հայերենին զուգահեռ օգտագործվի նաև մեր երկրորդ պետական լեզուն»,- նշված է հայտարարության մեջ՝ կցված լինելով հետևյալ հեշթեգները՝ #pyunik #letsspeakpyunikean #jesuispyunik #հումարԱ #թեթևտարեք։