Մեկնարկեց «Բազմավէպ» հայագիտական հանդեսի 175-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը
![]() Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում սփյուռքի նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի և Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ մեկնարկեց Մխիթարյան միաբանության «Բազմավէպ» հայագիտական, բանասիրական, գրական հանդեսի 175-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը: Ողջույնի խոսքով հանդես եկավ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը: Մխիթարյան միաբանության Քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանն իր խոսքում շեշտեց, որ «Բազմավէպ»-ի 175-ամյակը զուգադիպում է ՀՀ ԳԱԱ 75-ամյակին և Մխիթարյան միաբանության 300-ամյակի միջոցառումների եզրափակմանը։ Միջազգային գիտաժողովի բացմանը ելույթներ ունեցան նաև Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոը, ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը: Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության մամուլի քարտուղար Անդրանիկ Մարդոյանը փոխանցեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի ողջույնի խոսքը: Գիտաժողովն իր աշխատանքերը կշարունակի այսօր և վաղը՝ երկու բաժանմունքերով: Կներկայացվեն զեկուցումներ ըստ հայագիտության տարբեր ուղղությունների, կծավալվեն բանավեճեր ու քննարկումներ՝ լիագումար և թեմատիկ նիստերով: ![]() |

Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել
48517.08.2026, 00:30
Նեպտունի արբանյակների վրա հայտնաբերվել են հին տիեզերական աղետի հետքեր
89016.08.2026, 19:42
Հնագետները հայտնաբերել են թաղման արժեքավոր պարագաներով լի 5000 տարվա վաղեմության դամբարան
43016.08.2026, 17:40
Մեքսիկայում հայտնաբերել են քարանձավ՝ նախակոլումբոսյան ժամանակաշրջանի ծիսական խեցեղենի պահոցով
40316.08.2026, 00:40
«Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում»․ Լևոն Ազիզյան
20015.08.2026, 15:30
«Բևեռային սառույցները չեն կարողանա վերականգնվել դեռ հարյուրավոր տարիներ»․ Լևոն Ազիզյան
19111.08.2026, 20:18

