«Դարձի՛ր բարեգործ». TI’ME խանութ-սրահները աջակցում են արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը
![]() Մանկական քաղցկեղը հաղթահարելի է, և ժամանակին ու ճիշտ բուժումը տասնյակ մանուկների կյանքեր կարող է փրկել, ինչն օժանդակելու նպատակով Թայմլես ՍՊԸ-ն իր TI'ME, PANDORA, G-Shock խանութների միջոցով կարևոր մի արշավ է սկսել։ Հոկտեմբերի 17-19-ը խանութներում կատարած ցանկացած գնման 5%-ը կտրամադրվի արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։ «Դարձի՛ր բարեգործ». այսպիսին է արշավի կարգախոսը, որը նպատակ ունի ընդգծելու բարի գործ կատարելու կարևորությունը։ Արշավը նաև հնարավորություն է մանկական քաղցկեղի թեմայով տեղեկացվածությունը բարձրացնելու համար։ «Մեր ընկերությունում սոցիալական պատասխանատվության ու շրջապատի մարդկանց հանդեպ հոգատարությունը կարևոր արժեք են։ Կցանկանամ, որ արյան քաղցկեղով հիվանդ երեխաները շուտ ապաքինվեն ու մեր աջակցությունն եմ հայտնում նրանց ընտանիքի անդամներին»,-ասել է TI’ME խանութ-սրահների տնօրեն Արսեն Մնացականյանը։ Արշավին միացել են նաև բազմաթիվ հայտնի մարդիկ, այդ թվում նաև՝ Լուսինե Թովմասյանը, Սոֆյա Պողոսյանը, Արփի Գաբրելյանը, Լիլիթ Խանամիրյանը, Վահե Խանամիրյանը, Ֆաինա Հարությունյանը, Կամո Թովմասյանը, Գևորգ Մակարյանը և այլոք: Հիմնադրվելով 2012 թվականին՝ Թայմլես ՍՊԸ-ն նախաձեռնել է բազմաթիվ բարեգործական արշավներ: Օրինակ, յուրաքանչյուր տարի, երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առիթով՝ Հունիսի 1-ին և 2-ին, ընկերությունը համանման բարեգործական արշավ է կազմակերպում, որի արդյունքում նախորդ տարի օգնություն ցուցաբերեց Գյումրու հատուկ կարիքավոր երեխաների մանկատանը: TI'ME, PANDORA, G-Shock խանութ-սրահները սոցիալապես պատասխանատու բիզնեսի հրաշալի օրինակ են։ Նշենք, որ Հայաստանում երեխաների շրջանում տարեկան գրանցվում է առաջնային չարորակ ուռուցքով հիվանդության 80-90 դեպք: Վաղ ախտորոշման դեպքում մեծ մասն ամբողջությամբ ապաքինվում են։ TI’ME-ը արշավի ավարտից հետո պատրաստվում է ամփոփում ու հանրային զեկույց ներկայացնել բարեգործ դարձաց իր հաճախորդներին արշավի հավաքած հասույթի մասին։ |

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
3108:18
«Մենք լրջագույն խնդիր ունենք. ներքին հանրային երկխոսություն սկսել». Վահե Հովհաննիսյան
10503:06
««Թուրքաց» ժառանգը, որի նախնիները սպանել են վանքը կառուցած հայոց իշխանուհու զավակին, հայտարարում է՝ սրբավայրը հայերինս չէ». Վարդան Ոսկանյան
10000:00
«Գիտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ, չկա՞ն միջազգային գործընկեր կազմակերպություններ, որոնց միջոցով պետք էր աղմուկ բարձրացնել». Վահե Լոռենց
106Երեկ, 23:24
«Երբ գրից ու գրքից խոսեն Էրդողանը, Ալիևը և Հաջիևները, ճիշտ կանեն՝ լռեն. այս հարթությունում խոցելի են». Արամ Սարգսյան
178Երեկ, 23:06
«Աշխարհի մյուս երկրները պետք է փոխհատուցեն ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման ծախսերը». Թրամփ
197Երեկ, 22:48



