Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Փաշինյանը ներկայացրել է Ղազարյանին

420
Չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ., 16:55
Փաշինյանը ներկայացրել է Ղազարյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Լևոն Վահրադյանին համատեղ աշխատանքի համար և շնորհավորել Գաբրիել Ղազարյանին՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ Գ. Ղազարյանը նախկինում եղել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար և քաջատեղյակ է ոլորտի խնդիրներին: Նրա խոսքով՝ թե′ երիտասարդության, թե′ սպորտի ոլորտներում առկա է մեծ ներուժ, որը լիարժեք իրացնելու համար պետք է առավել արդյունավետ մոտենալ խնդիրներին, այն է՝ ոգեշնչել մեր մարզիկներին, պայմաններ ստեղծել, որպեսզի այդ ոգևորությունը դառնա կոնկրետ արդյունք և ըստ արժանվույն գնահատել արձանագրված արդյունքները: Գաբրիել Ղազարյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ նախարարությունն ունի մշակված մի շարք ծրագրեր՝ Նիկոլ Փաշինյանի նախանշած ուղղություններով սպորտի և երիտասարդության ոլորտի զարգացումը խթանելու համար: