Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Red Eagles»-ը հայտարարություն է տարածել

360
Կիրակի, 14 հոկտեմբերի, 2018 թ., 04:10
«Red Eagles»-ը հայտարարություն է տարածել

«Red Eagles» ֆան ակումբը հայտարարություն է տարածել․

«Հայտարարություն՝ այսօր տեղի ունեցած Հայաստան - Ջիբրալթար չարաբաստիկ խաղի ընթացքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Այսօր Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցած Հայաստան - Ջիբրալթար հանդիպումը ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի պարտությամբ, որի ընթացքում «Red Eagles» ֆան ակումբի անդամներից մեկը, պարտությունից հետո գտնվելով ոչ ադեկվատ հոգեվիճակում, մարզադաշտում գտնվող Ջիբրալթարի հավաքականի երկրպագուներից մեկից վերցրել և երբ Ջիբրալթարի հավաքականի ֆուտբոլիստները մոտեցել և ծափահարել են հայ երկրպագուներին, նա պարզել է Ջիբրալթարի ազգային դրոշը։ Տեղեկացնում ենք, որ «ակցիան» եղել է ինքնաբուխ, նախապես չքննարկված և չհամաձայնեցված ֆան ակումբի ղեկավար կազմի և ղեկավար խորհրդի հետ և չի արտահայտում ֆան ակումբի պաշտոնական դիրքորոշումը և մոտեցումները։ «Red Eagles» ֆան ակումբը առաջիկա ժողովի ընթացքում քննարկման առարկա կդարձնի վերոշարադրյալը և կորոշի ֆան ակումբի անդամի պատժի հարցը, ինչի մասին ևս, «Red Eagles» ֆան ակումբը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»։