«Հայաստանում ներդրումների մեծ պոտենցիալ կա». Ջասթին Թրյուդո
«Մեր խոսակցության առաջին իսկ րոպեներից Ջասթինն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Հայաստանում կանադական ներդրումների ակտիվացմանը»: Այս մասին այսօր Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ երեկ Կանադայի վարչապետի պատվին տրված ընթրիքին ներկա են եղել նաև կանադացի գործարարներ, ովքեր մտադիր են ընդլայնել Հայաստանում իրենց ներդրումների ծավալը: Թրյուդոն՝ անդրադառնալով հայ-կանադական ներդրումների հարցին, ասել է. «Մենք քննարկեցինք մի քանի ոլորտներ, օրինակ՝ ջրային ռեսուրսների կառավարում, ենթակառուցվածքային ծրագրեր, բնական ռեսուրսներ. սրանք են այն ուղղությունները, որոնց մասին մենք շարունակելու ենք առաջիկայում ևս զրուցել: Այցի հենց սկզբից խոսեցինք ներդրումային հնարավորությունների մասին, Հայաստանում ներդրումների մեծ պոտենցիալ կա, որոնք հետաքրքական են կանադական ընկերությունների, ինչպես նաև կանադահայերի համար»: |
Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
18709:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
124Երեկ, 16:54«Դրական եմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
109Երեկ, 14:06«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
110Երեկ, 12:18«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
97Երեկ, 11:48«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
99Երեկ, 09:36