Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Հանքի փակումից հետո պատրաստվում ենք տուրիստական հոսքերի ապահովման ծրագիր սկսել». Վազգեն Գալստյան

301
Երկուշաբթի, 01 հոկտեմբերի, 2018 թ., 13:30
«Հանքի փակումից հետո պատրաստվում ենք տուրիստական հոսքերի ապահովման ծրագիր սկսել». Վազգեն Գալստյան

«Գաղափարներ կան, սակայն հիմա բոլորի մասին չեմ բարձրաձայնի: Փորձում ենք այնպիսի քայլեր ձեռնարկել, որ հանքի փակումից հետո ի վիճակի լինենք տուրիստական լուրջ հոսքեր ապահովել»,- Ամուլսարի ճանապարհների փակման 100-օրվա ամփոփման ասուլիսի ժամանակ նշեց ակտիվիստ Վազգեն Գալստյանը:

Ակտիվիստ Ահարոն Արսենյանն էլ ասաց, որ համայնքի մեծամասնությունը պետք է որոշի Ջերմուկի մոտակայքում հանք լինի՞, թե՞ ոչ. «Միայն այն բացասական տեղեկատվությունը, որ հանքաջրաբուժական քաղաքի կողքին լինի մետաղական հանք, անկախ նրանից՝ վնա՞ս է այն, թե՞ ոչ, բավական է, որ բացասական ազդեցություն ունենա՝ որպես տուրիստական քաղաքի»:

Վերջինների խոսքերով՝ հետխորհրդային միության տարիներին մշակված Ջերմուկի զարգացման շվեյցարական պլանն ավելի շատ աշխատատեղեր կստեղծեր և ավելի շատ եկամուտ կբերեր: «Շրջակա միջավայրին անվնաս ծրագրով նախատեսվում էր ստեղծել 4000 աշխատատեղ 4 տարում՝ տարեկան մոտ 100 մլն եկամուտով, իսկ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումամբ կստեղծվեր մոտ 700 աշխատատեղ և պետբյուջե կմուտքագրվեր 50 մլն»,- նշեց Ահարոն Արսենյանը:

Ամփոփելով 100-րդ օրը՝ ակտիվիստները հավելեցին. «Մնալու և պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչև ընկերության կողմից չլինի պաշտոնական որոշում՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրից հրաժարվելու մասին»,- ասաց Ահարոն Արսենյանը:

Տեսանյութը՝ «Նոյյան Տապան»-ի