Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ կիրականացնի Երևանի քաղաքապետարանում

372
Չորեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2018 թ., 13:10
Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ կիրականացնի Երևանի քաղաքապետարանում

«Պետական վերահսկողական ծառայությանը եկած նամակների զգալի մասը կապված են Երևանի քաղաքապետարանի հետ և իրենք ստուգումներ կիրականացնի նաև այդ կառույցում»,- այսօր Պետական վերահսկողական ծառայության100-օրյա գործունեությունն ամփոփող ասուլիսում հայտարարել է

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը:

«Մենք մի շարք կառույցներ ապամոնտաժել ենք տվել, որոնք ապօրինի են եղել։ Երևանի քաղաքապետարան չենք մտել այն պարզ պատճառով, որովհետև «Երևան» հիմնադրամում Ազգային անվտանգության ծառայությունը գործունեություն է իրականացնում քաղաքապետարանում, որ պահին, որ կդադարեցնեն, մենք անպայման կիրականացնենք, որովհետև Երևանի բյուջեի, եթե չեմ սխալվում, 80 միլիարդից 50 միլիարդը պետբյուջեից է, եթե չեմ սխալվում, էս թիվը ճշտելու կարիք կա։ Պետբյուջեից ցանկացած գումար որ գնաց ինչ-որ կառույցի, Պետական վերահսկողական ծառայությունն ունի լիազորություններ այդտեղ ստուգումներ իրականացնելու»,- ասել է Դ. Սանասարյանը։