Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Արոնյանի դիրքը՝ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

308
Շաբաթ, 01 սեպտեմբերի, 2018 թ., 12:15
Արոնյանի դիրքը՝ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման սեպտեմբեր ամսվա աղյուսակները: Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն առաջադիմել է 7 հորիզոնականով և այժմ 6-րդն է։ Դասակարգման աղյուսակի առաջատարն է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների մեջ են նաև Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը։

Սեպտեմբերի դասակարգման աղյուսակ՝

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 2839 միավոր

2․ Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 2827 միավոր

3. Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 2820 միավոր

4․ Դին Լիրեն (Չինաստան)՝ 2804 միավոր

5․ Մաքսիմ Վաշյե Լագրավ (Ֆրանսիա)՝ 2780 միավոր

6․ Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 2780 միավոր

7․ Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 2780 միավոր

8. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 2779 միավոր

9․ Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 2776 միավոր

10․ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2771 միավոր

50․ Գաբրիել Սարգսյան (Հայաստան)՝ 2691 միավոր

86․ Հրանտ Մելքումյան (Հայաստան)՝ 2660 միավոր

Նշենք նաև, որ կանանց դասակարգման աղյուսակում լավագույն 100 շախմատիստուհիների թվում են Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը։ Էլինան 54-րդն է՝ 2409 միավորով, իսկ Լիլիթը 76-րդը՝ 2384 միավորով։