Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Արոնյանը կպայքարի «Sinquefield Cup»-ի հաղթողի կոչման համար

251
Երեքշաբթի, 28 օգոստոսի, 2018 թ., 03:40
Արոնյանը կպայքարի «Sinquefield Cup»-ի հաղթողի կոչման համար

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին է մոտենում «Grand Chess Tour»-ի ԱՄՆ-ի փուլի՝ «Sinquefield Cup» մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Մրցաշարի վերջին՝ 9-րդ տուրում Արոնյանը սպիտակներով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկին և միավորներով հավասարվեց ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանային, ինչպես նաև Նորվեգիայի ներկայացուցիչ Մագնուս Կարլսենին։ Վաղն Արոնյանը, Կարլսենը և Կարուանան մրցաշարի հաղթողի կոչման համար կպայքարեն թայ-բրեյքում։