Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Լիդիան»-ի մեքենաներն առավոտյան փակել են Ջերմուկի ճանապարհը. ՀԲՃ (տեսանյութ)

694
Երկուշաբթի, 27 օգոստոսի, 2018 թ., 12:35
«Լիդիան»-ի մեքենաներն առավոտյան փակել են Ջերմուկի ճանապարհը. ՀԲՃ (տեսանյութ)

«Լիդիան»-ի մեքենաները փակել են Ջերմուկի ճանապարհը և հրաժարվում են իրենց մեքենաները հանել, ոստիկանությունը 20 րոպե տվեց ճանապարհը բացելու համար»,- այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Հայկական բնապահպանական ճակատը:

««Լիդիան»-ը ցույց էր տալիս տեսչական մարմնի եզակացությունը, որում տասից ավելի լուրջ խախտումներ էին արձանագրված, և ուզում էին, որ թույլ տանք իրենց գնալ ներս խախտումները վերացնելու: Ժողովուրդը թույլ չտվեց Ամուլսարի տարածք մտնել»,- նշել է ՀԲՃ քաղաքացիական նախաձեռնությունը:

Ավելի վաղ, ՀԲՃ-ն հայտնել էր, որ «Լիդիան» ընկերությունը պատրաստվում է հերթական պրովոկացիային և բազմաթիվ աշխատողների է մոբիլիզացնում: «Հավանական է, որ փորձեն բռնի ուժով ներս մտնել հանքի տարածք: Մոբիլիզացիայի կոչով ենք դիմում բոլոր բոլորին: Հիմա բազմաթիվ մարդիկ են հավաքվում նաև Ամուլսարի պոստերում»,- գրել է նախաձեռնությունը: