Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Երկու տարի է` խոսվում է Հախումի, Կողբի ջրամբարները կառուցելու մասին»․ Ոսկան Սարգսյան

403
Երկուշաբթի, 27 օգոստոսի, 2018 թ., 13:05
«Երկու տարի է` խոսվում է Հախումի, Կողբի ջրամբարները կառուցելու մասին»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Շատ ենք կենտրոնացել պաշտոններ բաժանելու, Երևանի քաղաքապետի ընտրությունների, Ռոբերտ Քոչարյանին դատի տալու վրա: Իսկ ոխերիմ հարևանը սարի հետևն է: Արդեն երկու տարի է՝ խոսվում է Հախումի, Կողբի ջրամբարները կառուցելու մասին: Օգոստոսի 10-ին Նիկոլ Փաշինյանի Տավուշ այցի ժամանակ բարձրացվեց սահմանամերձ Կոթիում ոռոգման ջրամբար կառուցելու հարցը: Մեր գետերը ոռոգում են Ադրբեջանի դաշտերը, փոխանակ օգտագործենք մեր ազդեցության լծակները, անընդհատ ժողով ենք անում: 21-րդ դարում մաքուր ջրերը նավթից էժան չեն, տեր կանգնենք մեր ջրերին, ադրբեջանցիները ստիպված կլինեն փոխզիջումների: