Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Մոտոցիկլետներով երթ՝ դեպի Ամուլսար

660
Շաբաթ, 25 օգոստոսի, 2018 թ., 19:15
Մոտոցիկլետներով երթ՝ դեպի Ամուլսար

Հայկական բնապահպանական ճակատը հաղորդագրություն է տարածել վաղը սպասվող երթի մասին մասին.

Այս կիրակի՝ օգոստոսի 26-ին, մոտոցիկլերով երթ տեղի կունենա դեպի Ամուլսար՝ հաջակցություն հայտնելու այն բոլոր մարդկանց, ովքեր պայքարում են սարի պահպանության համար:

Երթը կսկսվի կիրակի օրը, օգոստոսի 26-ին, առավոտյան ժամը 09:00-ին Հանրապետության Հրապարակից: Նախատեսվում է շարասյունով մեկնել Գնդեվազ և Ջերմուկ, այնտեղ կանգառներ կատարել Ամուլսարի պահապանների 4 պոստերում՝ մարդկանց հետ ծանոթանալու և աջակցություն հայտնելու նպատակով: Կայցելենք նաև Ջերմուկի տեսարժան վայրերը: Վերադարձը՝ նույն օրը. ժամը 16:00-ին երթը Ջերմուկից կշարժվի Երևան: