«Երկրիս գիտնականները պատա՞նդ պետք է դառնան գիտության հետ կապ չունեցող ինչ-որ շառլատանների». Ստյոպա Սաֆարյան
![]() Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է. «Ես լինեի՝ եթե տեսնեի, որ էս իրավունքից խոսող երիտասարդը չի ուզում հասկանա ասածն ու գիտական արշավախմբերի հետազոտման իրավունքը, տեղում ոստիկանություն կկանչեի: Ուրեմն պարզվում է, երկրիս գիտնականները պատանդ պետք է դառնան գիտության հետ կապ չունեցող ինչ-որ շառլատանների, որոնք տուրիստ են բերում Սիսիան ու սկսում հեքիաթ պատմել՝ «ապե, գիտես, մենք որ աստղերն էինք ուսումնասիրում, դուք ուրդե՞ էիք»: Ու կապ չունի, որ երիտասարդը անգիր է արել՝ ես հարց տալու իրավունք ունեմ, դու չպատասխանելու իրավուքն ունես, մի բռնացեք իմ խոսքի ազատության վրա ու բլա-բլա-բլա... Միայն այն, որ նա ակնարկում է, որ Սիսիանն իրենց զոնն է, գիտնականներն էլ եկվոր են այդտեղ, որ Սիսիանի տուրիզմի վրա քար են գցում, արդեն ամեն ինչ զարգացվածության մասին ասում է: Ես էլ կուզենամ, որ Քարահունջը աստղադիտարան չէ, մոլորակի առաջին նվաճողի դամբարանը լինի: Հո՞ կեղծելով չի: Թողեք գիտնականներն իրենց գործն անեն, իրենց վարկածներն առաջ քաշեն, վարկածների մրցակցություն ու պայքար լինի, իմանանք ո՞ւմ փաստարկներն են ճշմարտությանը մոտ.... էս գեղցիության վերջը ե՞րբ է գալու: Այ դրա համար մնացել եք 5.000 ամյա տրեխը գովերգելու մակարդակին, այլոք Մարս են արդեն թռչում»: |

Հնագետները Եգիպտոսում մումիաների բերանում դրված ոսկե լեզուներ են հայտնաբերել (լուսանկար)
67113.07.2026, 22:53
Վիրահատություն և անզգայացում 400 տարի առաջ. չինական դամբարանում ուշագրավ գաղտնիք է բացահայտվել
75513.07.2026, 03:19
Բրիտանացի երկրաբանի կողմից հայտնաբերված ոսկորը ճանաչվել է որպես Անտարկտիդայում հայտնաբերված դինոզավրի առաջին մնացորդը
49312.07.2026, 23:41
Ուրուգվայում հայտնաբերվել է ավելի քան 80 միլիոն տարի ապրած դինոզավրի նոր տեսակ (լուսանկար)
76512.07.2026, 20:39
Մարսի կեղևի խորքերում հայտնաբերվել են երկար և ճյուղավորված «մագմայի գետերի» հետքեր
49506.07.2026, 00:36
Գիտնականները վերստեղծել են 70 միլիոն տարի առաջ ապրած դինոզավրի բույնը (տեսանյութ)
80905.07.2026, 20:58
