Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի է Հրայր Մկոյանի նոր ակումբը

431
Ուրբաթ, 24 օգոստոսի, 2018 թ., 14:05
Հայտնի է Հրայր Մկոյանի նոր ակումբը

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտ»-ի կազմը համալրել է Հայաստանի ազգային հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ: Ակումբի ղեկավարությունը մեկամյա պայմանագիր է ստորագրել փորձառու պաշտպան Հրայր Մկոյանի հետ:

Նշենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է Գյումրիի «Շիրակ»-ում, հայկական ակումբներից հանդես է եկել նաև «Արարատ»-ում, «Ուլիս»-ում, «Միկա»-ում, «Գանձասար»-ում: Բացի այդ, Հրայրը պաշտպանել է Նալչիկի «Սպարտակ»-ի և չեխական «Դինամո»-ի գույները, 4 տարի խաղացել է Իրանի ուժեղագույն ակումբներից մեկում՝ Թեհրանի «Էսթեղլալ»-ում: Նոր մրցաշրջանի մեկնարկում պաշտպանը հանդես էր գալիս «Արարատ-Արմենիա»-ում, հանդիսանում էր թիմի ավագը:

Հրայր Մկոյանը 7 հանդիպում է անցկացրել Հայաստանի Մ-21 հավաքականի կազմում, 1 գոլ է հեղինակել ազգային հավաքականի կազմում անցկացրած 44 խաղերում՝ գրավելով Պորտուգալիայի հավաքականի դարպասը: