Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Հեղափոխությանը հետևեց տնտեսական ակտիվություն». Նիկոլ Փաշինյան

329
Ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ., 19:45
«Հեղափոխությանը հետևեց տնտեսական ակտիվություն». Նիկոլ Փաշինյան

«Հայաստանից արտահանվել է այնքան միրգ ու բանջարեղեն այս 100 օրում, որքան ամբողջ 2017 թվականին: 3 ամսվա ընթացքում հարկային մարմիններն ավել են հավաքագրել 28,8 միլիարդ դրամ, գերավճարների թիվը պակասեցրել են 26 միլիարդ դրամով»,- Հանրապետության հրապարակում ընթացող բազմամարդ հանրահավաքի ժամանակ այսպիսի ցուցանիշներ ներկայացեց Նիկոլ Փաշինյանը: «Սա նշանակում է, որ ՀՀ-ում հեղափոխության քաղաքական հաղթանակից հետո մոտենում է տնտեսական հաղթանակների շրջանը: Հավաստիացնում եմ, որ տնտեսությունում լրջագույն հաջողություններ ենք ունենալու: Այսինքն ՀՀ բոլոր քաղաքացիներն ունենալու են տնտեսական գործունեությամբ զգաղվելու միևնույն պայմաններ ու հավասար են լինելու օրենքի ու հարկային մարմինների առաջ: Հայաստանում շաքարավազի և բանանի մենաշնորհը վերացնելու համար հարկավոր է 45 րոպե և վարչապետ դառնալուց հետո ես վերացրել եմ բանանի ու շաքարի, բենզինի, ամեն ինչի մենաշնորհը»: