Հովհաննես Գաբուզյանը՝ «Washington International» մրցաշարի հաղթող
229
Հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ., 14:40
Հովհաննես Գաբուզյանի հաղթանակով ավարտվեց «Washington International» միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում էին 72 շախմատիստ այդ թվում՝ 22 գրոսմայստեր: Հայաստանը ներկայացնող Գաբուզյանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և միանգամից մեկ միավորով առաջ անցավ 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Անդրեյ Ստուկոպինից: Նման բարձր արդյունքի շնորհիվ Գաբուզյանը նաև 22 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: Մրցաշարի էլո ֆավորիտ ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը 6 միավորով եզրափակեց լավագույն հնգյակը: Հիմնական մրցաշարից հետո կայացավ նաև կայծակնային մրցաշար, որում Գաբուզյանը 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր և գրավեց 2-րդ հորիզոնականը: |
Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը
13229.04.2024, 13:36Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
14129.04.2024, 00:24Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
16428.04.2024, 21:18Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
17324.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
13321.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
16920.04.2024, 20:54