Այսօր հնագետների օրն է
![]() Օգոստոսի 15-ը հնագետի օրն է։ Հնագիտությունը կամ արխեոլոգիան (հին հուն. ἀρχαιο — հին և λογία — խոսք), նյութական արժեքների հիման վրա ուսումնասիրում է հասարակությունն ու նրա մշակույթը։ Այս գիտության հիմնական նպատակը մշակույթի զարգացման և հասարակության պատմության գիտական պարզաբանումն է։ Հնագետի օրը տոնացույցում նշված չէ, սակայն մի շարք երկրներում այն նշում են, իսկ Ուկրաինայում 2008-ից հռչակվել է պետական տոն։ Հայաստանում ևս այս տոնը տարածում է գտել և հասարակության որոշակի շերտերը իրազեկված են այդ մասին։ Հնագիտությունը մեզանում զարգացում է ապրում։ Վերջին տարիներին Տիգրանակերտի պեղումները թարմություն ու նոր ասելիք են հաղորդել հայկական հնագիտության պատմությանը։ Հայ հնագետների ուսումնասիրության կիզակետում Արցախի Հանրապետությունն է։ Հնագիտական աշխատանքների խնդիրների մասին խոսելով՝ Տիգրանակերտի հնագիտական արշավախումբը ղեկավարող պ.գ.դ. պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը շեշտել է․ «Հիմնական խնդիրն արդյունքները կամ իրավիճակը ներկայացնելու մեջ չէ, այլ Արցախում ստեղծված գիտական հետազոտությունների ժամանակ առաջացող բարդությունները, գիտական խնդիրները, գիտություն-հասարակություն կապի քննարկումն է»։ |

Հոնկոնգի ափերի մոտ հայտնաբերվել են փափուկ կորալների երկու նոր տեսակներ
29911.01.2026, 17:04
Մարոկկոյում հայտնաբերվել են Homo sapiens-ի և նեանդերթալցիների հավանական ընդհանուր նախնու մնացորդները
33511.01.2026, 16:10
Չինական մարսագնացը պարզել է, որ 750 միլիոն տարի առաջ Մարսի վրա դեռ ջուր է եղել
47511.01.2026, 15:31
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
18107.01.2026, 15:48
Ռուս գիտնականները հայտնաբերել են դինոզավրի նոր տեսակ՝ յուրահատուկ ճանկերով
40905.01.2026, 00:48
«Ինչպե՞ս է իրականում չափվում օդի ջերմաստիճանը»․ Լևոն Ազիզյան
15904.01.2026, 13:12
