Կրակոց Վանաձորում. կասկածյալը կրակել է մոր հրացանով
Օգոստոսի 12-ին, ժամը 20:10-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները տեղեկություններ ստացան, որ րոպեներ առաջ Վանաձորի «Արհեստական լճեր» կոչվող տարածքում լսվել է կրակոցի ձայն, որից հետո այդ վայրում հավաքված անձինք փախել են: Ոստիկանները դեպքի վայրում իրականացնում էին համապատասխան աշխատանք, երբ «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ ստացվեց, որ «աջ ազդրի բաց բեկորային կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ: Ըստ բժիշկների՝ նա ի վիճակի չէր բացատրություն տալու: Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ, ըստ նախնական տվյալների, «Լճեր» սրճարանում երիտասարդին հրազենային վնասվածք է պատճառել Կոկո մականվամբ Կորյուն Մուրադյանը: Դեպքից ժամեր անց Կորյուն Մուրադյանը հայտնաբերվել և հրազենային վիրավորում պատճառելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Բազումի բաժին: Հրացանը հայտնաբերվել է գետում: |
Արագածոտնում տղամարդը նախ սպանել է իր շանը, ապա ինքնասպան եղել
98Երեկ, 18:30Ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել
83Երեկ, 15:00Արտակարգ դեպք՝ Երևանի թիվ 140 դպրոցում
102Երեկ, 12:54Զինված հարձակում՝ ՌԴ ՃՈ դասակի վրա․ կան զոհեր (տեսանյութ)
196Երեկ, 11:24ԱՄՆ-ում մոլեգնող պտտահողմի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել (լուսանկար, տեսանյութ)
337Երեկ, 10:06Ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է (տեսանյութ)
14928.04.2024, 01:18