Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Բաց մրցույթ՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համար

565
Ուրբաթ, 27 հուլիսի, 2018 թ., 11:50
Բաց մրցույթ՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համար

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի բաց մրցույթ։

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն՝

1)գիտական աստիճան՝ հայագիտության կամ հումանիտար-հասարակագիտական գիտությունների բնագավառում,

2)առնվազն 5 տարվա գիտական աշխատանքի փորձառություն,

3)ցեղասպանագիտության ոլորտում գիտական աշխատանքներ:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով,

2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

3) գունավոր լուսանկար,

4) առնվազն 5 տարվա գիտական աշխատանքային փորձառությունը հավաստող փաստաթուղթ,

5) թեկնածուի համառոտ ինքնակենսագրություն (CV),

6) զինվորական գրքույկի կամ զինապարտության մասին փաստաթղթի պատճենը,

7) գիտական աստիճանի վկայականի պատճենը,

8) հրատարակված գիտական աշխատությունների ցանկ,

9) «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի զարգացման տեսլականը /առավելագույնը 1500 բառի շրջանակում/:

Փաստաթղթերի պատճենները անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ. վերջիններս դիմողին կվերադարձվեն համեմատվելուց հետո:

Մրցույթին մասնակցելու դիմումներն ու փաստաթղթերը /բնօրինակներով/ 2018 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ, ժամը 1000-1700-ը (բացի կիրակի և երկուշաբթի օրերից) պետք է ներկայացնել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» /հասցե՝ ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 8/8/, կամ ուղարկել [email protected] էլ. hասցեով՝ կցելով փաստաթղթերի լուսապատճենները:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ընտրությունը տեղի կունենա 2018 թվականի սեպտեմբերի 14-ին, ժամը 1100-ին, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի շենքում՝ /հասցե՝ ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 8/8/:

Տեղեկությունների համար զանգահարել՝ 010 39 09 81 (ընդունարան) և 098-93-16-28 հեռախոսահամարներով:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ