Նիկոլ Փաշինյանը քաղաքացիություն է շնորհել ակադեմիկոս Յուրի Օգանեսովին
![]() ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Օգանեսովին: Վարչապետը ողջունել է անվանի գիտնականին կառավարությունում և կարևորել նրա պատրաստակամությունն աջակցելու Հայաստանի գիտության զարգացմանը: «Ձեր հեղինակությունը բարձր է ողջ աշխարհում, իհարկե Ձեր աջակցությունը շատ օգտակար կլինի մեր երկրի ու ժողովրդի համար: Ես անակնկալ ունեմ Ձեզ համար, երեկ ստորագրել եմ Ձեզ ՀՀ քաղաքացիություն շնորհելու մասին միջնորդությունը: Ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը դե յուրե Ձեզ նման քաղաքացի է ունենալու, որովհետև համարում եմ, որ դե ֆակտո Դուք վաղուցվանից եք ՀՀ քաղաքացի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հույս հայտնել, որ Յուրի Օգանեսովն այսուհետ ավելի հաճախ կլինի Հայաստանում: Վարչապետը վստահություն է հայտնել, որ անվանի գիտնականի բոլոր ծրագրերը հայրենիքում հնարավոր կլինի հաջողությամբ իրականացնել: Յուրի Օգանեսովը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին իրեն ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար: Նա տեղեկացրել է վարչապետին, որ արդեն իսկ հանդիպել է Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին և վերջիններիս հետ քննարկել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի գործարկման ընթացքը, ինչպես նաև՝ ֆիզիկոսների ներգրավվածության հնարավորությունն այդ գործընթացում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծրագրերի կյանքի կոչմանը վերաբերող տարբեր հարցեր: |

Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել
48517.08.2026, 00:30
Նեպտունի արբանյակների վրա հայտնաբերվել են հին տիեզերական աղետի հետքեր
89016.08.2026, 19:42
Հնագետները հայտնաբերել են թաղման արժեքավոր պարագաներով լի 5000 տարվա վաղեմության դամբարան
43016.08.2026, 17:40
Մեքսիկայում հայտնաբերել են քարանձավ՝ նախակոլումբոսյան ժամանակաշրջանի ծիսական խեցեղենի պահոցով
40316.08.2026, 00:40
«Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում»․ Լևոն Ազիզյան
20015.08.2026, 15:30
«Բևեռային սառույցները չեն կարողանա վերականգնվել դեռ հարյուրավոր տարիներ»․ Լևոն Ազիզյան
19111.08.2026, 20:18
