Հայ մրցավարները և տեսուչները կսպասարկեն ՈՒԵՖԱ-ի մրցաշարերը
Հայ մրցավարները և տեսուչները կսպասարկեն ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի գալիք հանդիպումները: Հունիսի 10-ին կայանալիք Չեմպիոնների Լիգայի առաջին որակավորման փուլի «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) - «Վիդեոտոն» (Հունգարիա) առաջին հանդիպումը կսպասարկի Զավեն Հովհաննիսյանը: Մրցավարի օգնականներն են Մեսրոպ Ղազարյանը և Ատոմ Սևգուլյանը: Չորրորդ պաշտոնյան է Սուրեն Բալիյանը: Հայաստանի մրցավարական անձնակազմը՝ Սուրեն Բալիյանի գլխավորությամբ, կսպասարկի հուլիսի 19-ին կայանալիք «Գզիրա» (Մալթա)-«Ռադնիչկի» (Սերբիա) Եվրոպա Լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան հանդիպումը: Բալիյանին օգնելու են Էրիկ Արևշատյանը և Վանիկ Սիմոնյանը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կատարելու է Արտակ Սիմոնյանը: Հուլիսի 17-ին Չեմպիոնների Լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան խաղում ֆիննական ՀԻԿ-ն ընդունելու է Ֆարերյան կղզիների ներկայացուցիչ «Վիկինգուրին»: Այդ հանդիպման տեսուչը կլինի Գևորգ Հովհաննիսյանը: |
Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը
15229.04.2024, 13:36Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
16029.04.2024, 00:24Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
17628.04.2024, 21:18Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
17724.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
13721.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
17320.04.2024, 20:54