Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Մելքումյանը և Սետուրամանը Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարներն են

285
Հինգշաբթի, 28 հունիսի, 2018 թ., 19:35
Մելքումյանը և Սետուրամանը Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարներն են

Երեկ Ջերմուկում տեղի ունեցավ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 7-րդ տուրը, որում մրցաշարի երկու առաջատարները՝ Հրանտ Մելքումյանը և Սետուրամանը, մրցում էին միմյանց դեմ: Սպիտակներով հանդես եկող Սետուրամանը սկզբնախաղում կարողացավ որոշակի առավելություն ստանալ, սակայն հետագայում Մելքումյանը գործեց շատ հստակ և նույնիսկ ինքն ստացավ որոշակի առավելություն, ինչը, սակայն, բավարար չեղավ հաղթանակի համար, և արդյունքում պարտիան ավարտվեց հաշտությամբ: Առաջատարներից կեսական միավորով հետ մնացող 6 շախմատիստներից և ոչ մեկը չկարողացավ առավելության հասնել: Այսպիսով, Մելքումյանը և Սետուրամանը շարունակում են գլխավորել աղյուսակը: Նրանցից կեսական միավորով ետ են մնում արդեն 9 շախմատիստ: Այսօր կայանալիք 8-րդ տուրում առաջին և երկրորդ խաղատախտակների վրա տեղի կունենա յուրօրինակ մինի մրցախաղ հայ և հնդիկ շախմատիստների միջև. առաջին խաղատախտակի վրա միմյանց դեմ ուժերը կչափեն Հրանտ Մելքումյանը և Կրիշնան Սաշիկիրանը, իսկ երկրորդում՝ Զավեն Անդրիասյանը և Սետուրամանը: