Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռուբեն Հայրապետյանի պաշտոնանկության հարցին

583
Երեքշաբթի, 26 հունիսի, 2018 թ., 02:10
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռուբեն Հայրապետյանի պաշտոնանկության հարցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր․ ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին, անդրադարձել է նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտոնանկության հարցին։

«Հարգելի՛ օգտատերեր, ինչպես գիտեք՝ ՀՖՖ-ն հասարակական կազմակերպություն է, և ես ինչքան տեղյակ եմ, առաջիկայում նախատեսված են ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններ: Եվ ես հույս ունեմ, որ տեղի կունենա այնպիսի ընտրություն, որը կլինի ՀՖՖ-ի և ֆուտբոլասերների սրտով: Բայց այդ հարցով պետք է զբաղվեն ֆուտբոլի ֆեդերացիայի կազմում գտնվող կազմակերպությունները, մարդիկ, ովքեր մասնակցելու են այդ ընտրություններին ու քվեարկելու են»,- նշել է Փաշինյանը: