Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Ալլան Հեսսն ու Ալբերտ Թադևոսյանը բաց կթողնեն Լիբանանի հետ հանդիպումը

451
Շաբաթ, 23 հունիսի, 2018 թ., 19:05
Ալլան Հեսսն ու Ալբերտ Թադևոսյանը բաց կթողնեն Լիբանանի հետ հանդիպումը

Լիբանանի Բեյրութ քաղաքում շարունակվող SSS միջազգային մրցաշարի շրջանակներում, երեկ տեղի ունեցած Հայաստան - Քաթար հանդիպման ժամանակ ստացած վնասվածքների պատժառով, Հայաստանի հավաքականի խաղացողներ Ալբերտ Թադևոսյանն ու Ալլան Հեսսը բաց կթողնեն, այսօր տեղի ունենալիք Լիբանան - Հայաստան հանդիպումը:

Հիշեցնենք, որ մեր ընտրանին այսօր՝ ժամը 21:30-ին (Երևանի ժամանակով 22:30-ին) «Նուհադ Նաուֆալ» մարզադահլիճում ուժերը կչափի Լիբանանի ազգային հավաքականի հետ: