ԱԱ-2018-ին ընդառաջ. D խումբ
![]() Հաշված օրեր անց Ռուսաստանում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը։ Ներկայացնում ենք մասնակից թիմերը։ D խմբում ընդգրկված են Արգենտինան, Իսլանդիան, Խորվաթիան և Նիգերիան։ Արգենտինա Արգենտինան աշխարհի առաջնության Հարավամերիկյան գոտու որակավորման փուլում հաղթել է 18 խաղերից 7-ում, ևս 7-ն ավարտել ոչ-ոքի, 4 խաղում պարտվել է և դուրս եկել եզրափակիչ։ Իսլանդիա Իսլանդիայի հավաքականն ընդգրկված էր եվրոպական որակավորման փուլի I խմբում: Իսլանդացիներն անցկացրած 10 խաղերից 7-ն ավարտել են հաղթանակով, 1 ոչ-ոքի խաղացել և 2 պարտություն կրել և վաստակած 22 միավորով 1-ին տեղով դուրս եկել եզրափակիչ։ Խորվաթիա Խորվաթիայի հավաքականն ընդգրկված էր եվրոպական գոտու որակավորման փուլի I խմբում: Խորվաթներն անցկացրած 10 խաղերից 6-ն ավարտել են հաղթանակով, 2 ոչ-ոքի խաղացել և 2 պարտություն կրել և վաստակած 20 միավորով գրավել են 2-րդ տեղը։ Անցումային խաղերում հաղթելով Հունաստանի հավաքականին խորվաթները դուրս են եկել եզրափակիչ։ Նիգերիա Նիգերիայի հավաքականն ընդգրկված էր աֆրիկյան որակավորման գոտու B խմբում: Թիմն անցկացրած 6 խաղից 4-ում հաղթանակ է տոնել, 1 խաղ ոչ-ոքի և 1 պարտություն կրել և 1-ին տեղով դուրս եկել եզրափակիչ։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54








