Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Ալաշկերտ»-ը ներկայացրել է նախապատրաստական ծրագրերը

282
Երեքշաբթի, 05 հունիսի, 2018 թ., 17:55
«Ալաշկերտ»-ը ներկայացրել է նախապատրաստական ծրագրերը

Երևանի «Ալաշկերտ»-ը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին ընդառաջ նախապատրաստական ծրագիրը։ Առաջին ուսումնամարզական հավաքը կկայանա հունիսի 14-ից 20-ը՝ Հանքավանում, որտեղ նախատեսված է 1 ստուգողական հանդիպում: Հունիսի 26-ից հուլիսի 4-ը նախատեսված է ուսումնամարզական հավաք Մինսկում, որտեղ «Ալաշկերտ»-ը նախորդ տարի նույնպես արդյունավետ հավաք է անցկացրել: Բելառուսի մայրաքաղաքում ալաշկերտցիները երկու ստուգողական հանդիպում կանցկացնեն: