Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Կիևում հարձակվել են «Լիվերպուլ»-ի երկրպագուների վրա

347
Ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ., 12:20
Կիևում հարձակվել են «Լիվերպուլ»-ի երկրպագուների վրա

Մայիսի 24-ի երեկոյան Կիևում 20 անձ հարձակվել է «Լիվերպուլ»-ի երկրպագուների վրա: Միջադեպը տեղի է ունեցել Կիևի «Rooster» ռեստորանում, որը գտնվում է «Օլիմպիական» մարզադաշտի մոտ: Անգլիական ակումբի երկրպագուներն ստիպված են եղել աթոռներով և սեղաններով պաշտպանվել իրենց վրա դիմակավորված անձանց հարձակումից, ովքեր իրենց վրա ապակու կտորներ և այլ առարկաներ են նետել: Կիևի ոստիկանությունը բերման է ենթարկել հարձակմանը մասնակցած երկու քաղաքացու, իսկ տուժած երկրպագուները հոսպիտալացվել են:

Կիևում հարձակվել են «Լիվերպուլ»-ի երկրպագուների վրա