Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Շիրակ»-ի կոշտ պատասխանը՝ «Լոռի»-ին

337
Երեքշաբթի, 08 մայիսի, 2018 թ., 12:10
«Շիրակ»-ի կոշտ պատասխանը՝ «Լոռի»-ին

Գյումրի «Շիրակ»-ը պատասխանել է «Լոռի»-ի նախագահ Թովմաս Գրիգորյանի՝ ակումբի հասցեին քննադատություններին:

«Ծանոթանալով «Լոռի ՖԱ»-ի նախագահի տարածած հայտարարությանը՝ ցավով պետք է փաստենք, որ պարոն Գրիգորյանը չի տիրապետում իր իսկ ակումբի ֆուտբոլիստներին վերաբերող պատմություններին։

Մենք համակարծիք ենք, որ նման դեպքերը արատավոր են, սակայն բոլոր նման միջադեպերը պետք է հանգամանալից ուսումնասիրել՝ հետագայում կանխելու համար։

«Լոռի ՖԱ»-ի դարպասապահ Գոռ Էլյազյանը, որը խայտառակ ձևով հեռացվել է «Շիրակ»-ից՝ պայմանավորված խաղում մեղադրվելու համար, առ այժմ շարունակում է հաջողությամբ հանդես գալ «Լոռի»-ում:

«Շիրակ»-ն, ունենալով նման կասկածներ, դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որը երկար ժամանակ հրաժարվել է ակումբին տրամադրել իրենց մոտ եղած ապացույցները՝ զրկելով ակումբին չեմպիոնությունից։

  1. Ի դեպ, պարոն Գրիգորյան, լինելով ՀՖՖ գործկոմի անդամ, դուք կարող եք դիմել ՀՖՖ և ստանալ ՈՒԵՖԱ-ի կողմից անցկացված հետաքննության արդյունքները։ Նշենք նաև, որ ՀՖՖ-ն տիրապետում է ինֆորմացիայի, ըստ որի կասկածելի խաղերում ներգրավված է եղել նաև «Բանանցի» տխրահռչակ ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոն։

Մինչ նման հայտարարություն տարածելը, խորհուրդ կտայինք Ձեզ զբաղվել Ձեր ակումբով, և անհիմն չմեղադրել «Շիրակ» ակումբին։

Կոչ ենք անում բոլորին լրջանալ և կենցաղային հայտարարություններով հանդես չգալ այս կարևոր թեմայի շուրջ։ Եվ ընդհանրապես սխալ ժամանակ և թեմա եք ընտրել PR-ի համար…»,- նշված է հայտարարության մեջ: