Կոտայքում վարորդը BMW X5-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր շրջվել. նրա վիճակը ծայրահեղ ծանր է
![]() Մայիսի 3-ին, ժամը 00:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի վերջնամասում՝ բենզալցակայանի մոտակայքում, ավտոմեքենան կողաշրջվել է և հայտնվել ջրատարում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi Pajero IO» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Հ., 1976 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել ջրատարում. տուժածներ չկան: Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Էդգար Մարտիրոսյանը Գառնի գյուղի բժշկական ամբուլատորիայի շտապօգնության ավտոմեքենայով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
|

Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել
115Երեկ, 20:06
Դիմակավորված օպերացիա՝ ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականները
104Երեկ, 16:48
Իսրայելի զինվորականները կրակ են բացել Սիրիայի գյուղերից մեկի բնակիչների վրա․ Syria TV
193Երեկ, 13:38
Բրյուսելի օդանավակայանում վնասվել է Ֆիցոյի ինքնաթիռը
187Երեկ, 11:20
Ակնայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա
13117.12.2025, 23:30
ՌԴ-ում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
40416.12.2025, 14:08
