«Ապօրինի անտառհատումների դեմ Կարեն Կարապետյանի անխոնջ պայքարը ֆինանսական պատճառ ունի». Ոսկան Սարգսյան
![]() Հայաստանում իշխանավորների գերնպատակը մեկն է՝ բնակչության հաշվին փող աշխատել: Տավուշի մարզով է Հայաստան մտնում մեր երկիրը սնուցող գազատարը, սակայն սահմանամերձ Տավուշի մարզի ԱԳԼՃԿ-ներում մեկ խորանարդ մետր գազի գինը 190-200 դրամ է, Աշտարակում՝ 160 դրամ: Տնտեսագետ և գազագետ, դեռևս վարչապետ, առաջիկայում առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը կարո՞ղ է բացատրել սա, գազի տեղափոխման դեպքում դրա գինը պետք է բարձրանար, ոչ թե իջներ: Թեղուտում հարյուրավոր հեկտար անտառներ են հատել, որպեսզի հանք շահագործեն: Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանի խստացրել է ապօրինի անտառհատումների դեմ պայքարը, Տավուշի մարզի դատարանները լի են ապօրինի ծառահատումների վերաբերյալ քրեական գործերով: Նախկինում ապօրինի հատված ծառի համար հատողը հատուցում էր դրա սակագնային արժեքը, հիմա անտառտնտեսությունների տարածքում հատվածի ծառի համար գանձվում է սակագնային արժեքի եռապատիկը, ազգային պարկում հատված ծառի դեպքում՝ սակագնի հնգապատիկը՝ որպես բնությանը պատճառված վնաս: Ապօրինի անտառհատումների դեմ Կարեն Կարապետյանի անխոնջ պայքարը ֆինանսական պատճառ ունի, նա Գազպրոմի ներկայացուցիչն է, ամեն կերպ փորձում է ավելացնել Հայաստանում սպառվող գազի ծավալները, դրան հասնելու միջոցն այն է, որ բնակիչները էժան վառելիք՝ վառելափայտ քիչ օգտագործեն, դրա փոխարեն գազ վառեն: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան (Ֆեյսբուք) |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
