ԱՄՆ-ը կարգելի իր քաղաքացիների գործարքները ռուսական բանկերում և ՌԴ պարտատոմսերի շուկայում
ԱՄՆ Կոնգրեսում ՌԴ պարտատոմսերի և պետական բանկերի արգելքի ծրագիր են նախապատրաստում: Այս մասին հաղորդում է Vesti-ն: Ծրագրի համաձայն՝ արգելքն առաջարկվում է սահմանել պատժամիջոցների սահմանման ամսաթվից՝ ապրիլի 6-ից ոչ ուշ, քան 90 օր անց: Օրենքի ընդունման դեպքում ԱՄՆ քաղաքացիներին կարգելվի մասնակցել ՌԴ պարտատոմսերի առքուվաճառքի գործարքներին: Օրենքի ծրագիրը Ռուսաստանի ինքնիշխան պարտքը բնութագրում է որպես՝ - պարտատոմսեր, որոնք թողարկվել են ՌԴ ԿԲ-ի, Ազգային բարեկեցության ռուսական հիմնադրամի, ՌԴ ֆինանսների նախարարության կամ գործակալների կամ ցանկացած նման այլ հաստատությունների փոխկապակցված անձանց կողմից 14 օրից ավելի մարման ժամկետով, - Ռուսաստանի ԿԲ-ի, Ազգային բարեկեցության ռուսական հիմնադրամի կամ ֆինանսների նախարարության հետ արժույթի փոխանակման մասին նոր համաձայնագրեր, որոնց ժամկետը գերազանցում է 14 օրը, - ցանկացած այլ ֆինանսական գործիք, որի տևողությունը կամ մարման ժամկետը կազմում է ավելի քան 14 օր: |
«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
4916:54«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին պետք է ընդհանրապես դուրս գա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7312:18«Ֆինանսաբանկային հատվածն ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը». Սուրեն Պարսյան
11002:06«Ադրբեջանն ստիպված է ավելացնել ռուսական գազի ներկրումը»․ Վահե Դավթյան
99Երեկ, 21:54«Ինչի Ադրբեջանի գազը թունավո՞ր է, որ չգնենք»․ ՔՊ-ական պատգամավոր
14927.04.2024, 11:00«Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռևերանսներին»․ Վահե Դավթյան
21127.04.2024, 10:30