Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հարցվածների մեծամասնությունը ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ղեկին տեսնում է Վարդան Մինասյանին

307
Երկուշաբթի, 09 ապրիլի, 2018 թ., 22:35
Հարցվածների մեծամասնությունը ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ղեկին տեսնում է Վարդան Մինասյանին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի պաշտոնանկության մասին լուրից հետո բուռն շրջանառվում է նոր գլխավոր մարզչի անունը։ MAMUL.am-ը հարցում էր անցկացրել՝ պարզելու՝ ինչ են կարծում մեր ընթերցողներն, ո՞վ կգլխավորի հավաքականը։ Հարցվածների մեծամասնությունը՝ 56 %-ը, հավաքականի ղեկին տեսնում է Վարդան Մինասյանին, 31 %-ը ցանկանում է այլ մարզիչ տեսնել, 11 %-ը հակված է Աբրահամ Խաշմանյանի թեկնածությանը և ընդամենը 3 %-ը ցանկանում է, որ մեր հավաքականը գլխավորի Արմեն Գյուլբուդաղյանցը։