Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի են Հայաստանի առաջնության 22-րդ տուրի հանդիպումների արդյունքները

287
Կիրակի, 08 ապրիլի, 2018 թ., 16:55
Հայտնի են Հայաստանի առաջնության 22-րդ տուրի հանդիպումների արդյունքները

Ապրիլի 8-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի «Շիրակ»-«Բանանց» հանդիպումը։ Գյումրեցիները հաղթեցին նվազագույն հաշվով։ Խաղի միակ գոլը հեղինակեց Իգոր Ստանոևիչը։ Ապրիլի 7-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» և «Ալաշկերտ»-«Արարատ» հանդիպումները։ «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց մրցակցին։ Գոլերի հեղինակներ դարձան Էրիկ Վարդանյանը և Դրիսա Դիարասուբան՝ «Փյունիկ»-ից և Ալեքս Ջունիոր Քրիստիանը՝ «Գանձասար-Կապան»-ից։ Տուրի մյուս խաղում «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Արարատ»-ին։ Դուբլի հեղինակ դարձավ Արտակ Եդիգարյանն՝ «Ալաշկերտ»-ից, ևս մեկ գնդակ խփեց Գևորգ Օհանյանն՝ «Արարատ»-ից։