Երևանում կկայանա աստղերի բասկետբոլային հանդիպում
![]() Ապրիլի 11-ին Երևանի ՊԵԿ՝ նախկին «Միկա» մարզահամալիրում տեղի կունենա աստղերի խաղ, որը բաղկացաց կլինի 3 մասից: Առաջին մասը կմեկնարկի ժամը ՝ 17:00-ին, որտեղ հանդիպելու են «անհայատներն» ու «հայտնիները»: «Անհայտների» թիմում մասնավորապես հանդես կգան Հայաստանի պատանի բասկետբոլիստները, իսկ «Հայտնիների» կազմում կլինեն՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, ՀԲՖ փոխնախագահ՝ Վահագն Հարությունյանը, Ա լիգայի նախագահ՝ Արա Պողոսյանը, երգիչներ՝ Արամեն, Նարեկը (Մեծ Հայք), Հայկ Դուրգարյանը, հաղորդավարներ՝ Ֆելիքս Խաչատրյանը, Խորեն Լևոնյանը, Վահե Խանամիրյանը , Մկրտիչ Արզումանյանը և այլոք: Հանդիպումը կանցկացվի երկու խաղակեսով, յուրաքանչյուրը՝ 12 րոպե տևողությամբ: Օրվա երկրորդ մասում տեղի կունենա «Դանք» մրցույթ, որտեղ միմյանց հետ կմրցեն Ա լիգայում հանդես եկող բասկետբոլիստները: Այն կմեկնարկի ժամը ՝ 18:20-ին: Օրվա վերջին մասում ժամը՝ 19:00-ին միմյանց հետ ուժերը կչափեն Ա լիգայում հանդես եկող հայ բասկետբոլիստներն ու լեգեոներները: Թիմերը կկոչվեն լիգայի լավագույն խաղացողների անուններով ՝ «Բաբայան» և «Սիմովիչ»: Հանդիպման գլխավոր մրցավարը կլինի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, միջազգային կարգի մրցավար Հրաչյա Ռոստոմյանը: Նրան կօգնեն Հարություն Եսայանն ու Մնացական Ավետիսյանը: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
