Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր են նվաճել

336
Հինգշաբթի, 29 մարտի, 2018 թ., 11:55
Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր են նվաճել

Բաթումում ավարտվել է Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը: 8.5 միավորով 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն է հռչակվել Խորվաթիայի ներկայացուցիչ Իվան Շարիչը: 8 միավորով Լեհաստանը ներկայացնող Ռադոսլավ Վոյտաշեկը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Ռուսաստանի ներկայացուցիչ Սանան Սյուգիրովը նույնքան միավորով դարձել 3-րդը:
2018 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը ընտրական փուլ է աշխարհի գավաթի հաջորդ խաղարկության համար: Ըստ ՖԻԴԵ-ի կանոնադրության և Շախմատի եվրոպական միության խորհրդի որոշման՝ ընտրվել է 23 մասնակից: Հայաստանի ներկայացուցիչներից ուղեգրեր են նվաճել 7.5-ական միավոր վաստակած Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը: Հովհաննիսյանը գրավել է 16-րդ տեղն, իսկ Փաշիկյանը՝ 21-րդը: Ուղեգիր նվաճելուն շատ մոտ էր նաև Հրանտ Մելքումյանն, ով նույնպես վաստակել է 7.5 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո հայտնվել է 25-րդ հորիզոնականում: