Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայ շախմատիստները Եվրոպայի առաջնությունում զիջեցին դիրքերը

298
Երկուշաբթի, 26 մարտի, 2018 թ., 13:05
Հայ շախմատիստները Եվրոպայի առաջնությունում զիջեցին դիրքերը

Բաթումում կայացան Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրի պարտիաները: 8-րդ տուրից հետո 4 շախմատիստ՝ Լեհաստանի ներկայացուցիչ Ռադոսլավ Վոյտաշեկը, Իսրայելը ներկայացնող Թամիր Նաբաթին և Անգլիայի ներկայացուցիչներ Ջոնս Գավեյանը և Լյուկ Մաքշեյնը, վաստակել են 6.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: 6 շախմատիստ 6-ական միավորով կիսում են 5-10-րդ հորիզոնականները: Հայ շախմատիստները դուրս մղվեցին առաջատարներին հետապնդողների խմբից։ Մեր ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունեն Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, ովքեր իրենց ակտիվում ունեն 5.5-ական միավոր: Ռոբերտը 15-րդն է, Գաբրիելը՝ 27-րդը։ Մեր ներկայացուցիչներից մրցաշարում հաջող են հանդես գալիս նաև պատանի շախմատիստներ Արամ Հակոբյանը և Աննա Սարսգայնը: Բացի առաջին տուրի մրցակցից՝ Հակոբյանի բոլոր հակառակորդները զգալիորեն գերազանցել են նրան գործակցով, սակայն մեր շախմատիստը չի կրել ոչ մի պարտություն, վաստակել է 5 միավոր և այս պահին շուրջ 17 կետով բարձրացնում է իր անհատական վարկանիշը: Աննա Սարգսյանը, ինչպես և Հակոբյանը, բացառությամբ մեկ մրցակցի, խաղացել է իրեն գործակցով զգալիորեն գերազանցող շախմատիստների հետ, վաստակել է 3.5 միավոր և զգալիորեն՝ 50 կետով, բարելավում է իր անհատական վարկանիշը: