Սերբիայի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու՝ ընդդիմության առաջարկը
![]() Սերբիայի խորհրդարանը մերժել է ընդդիմությանը առաջարկը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: Վերջին տասնամյակում նման առաջարկներ մի քանի անգամ ներկայացվել են սերբական խորհրդարանում, սակայն դրանք մշտապես մերժվել են, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի բալկանյան ծառայությունը: Օսմանյան Թուրքիայում մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձևը այս անգամ ներկայացրել էր Սերբիայի նախկին վարչապետ Զորան Զիվկովիչը, ով ներկայումս գլխավորում է «Նոր կուսակցություն» քաղաքական ուժը: «Ազատության» սերբական ծառայության հետ զրույցում Զիվկովիչը կարևորել է այդ հարցում պաշտոնական Բելգրադի դիրքորոշումը հստակեցնելը՝ հիշեցնելով, որ 20-րդ դարի ամենամեծ այդ ողբերգությունը ճանաչել են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ամերիկյան նահանգների մեծամասնությունը: Հիշեցնենք՝ Սերբիայի նախագահը մեկն էր այն օտարերկրյա առաջնորդներից, ովքեր 2015 թվականի ապրիլի 24-ին Երևանում մասնակցում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
