Լուկաշենկոն սպառնացել է վրեժխնդիր լինել Ռուսաստանից
Բելառուսը չի հանդուրժի Ռուսաստանի կողմից բելառուսական կաթի ներկրման արգելքն ու կպատասխանի այդ քայլին: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի փոխվարչապետ Միխայիլ Ռուսիի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է БЕЛТА-ն: «Հատուկ ծառայություններն ինձ տեղեկացրին, որ Նոր Զելանդիայից կամ ինչ-որ այլ տեղից չոր կաթ են բերում: Ավելցուկ է հայտնվել, և նրանք սկսել են մեզ սպասեցնել, դեռևս իրացնում են այդ կաթը բարձր գներով: Այդ իսկ պատճառով նրանց դուր չի գալիս էժան կաթը»,- ասել է Լուկաշենկոն: Նա հավելել է, որ Բելառուսը հետագայում ևս կշարունակի կաթ վաճառել Ռուսաստանին ցածր գներով: «Մենք կաթ կմատակարարենք Ռուսաստանին այն գնով, որն անհրաժեշտ ենք համարում, իսկ նրանք թող ռուսաստանցիների համար բարձրացնեն գները, եթե, իհարկե, ռուսները, մոսկվացիները կամ պիտերցիները չեն կշտացել նորզելանդական կաթից»,- նշել է Բելառուսի նախագահը: Փետրվարի 26-ին «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել էր բելառուսական կաթնամթերքի արգելքի մասին: Որպես պատճառ նշված է եղել սպառողների համար մթերքի ոչ անվտանգ լինելը: |
«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
4916:54«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին պետք է ընդհանրապես դուրս գա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7312:18«Ֆինանսաբանկային հատվածն ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը». Սուրեն Պարսյան
11002:06«Ադրբեջանն ստիպված է ավելացնել ռուսական գազի ներկրումը»․ Վահե Դավթյան
99Երեկ, 21:54«Ինչի Ադրբեջանի գազը թունավո՞ր է, որ չգնենք»․ ՔՊ-ական պատգամավոր
14927.04.2024, 11:00«Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռևերանսներին»․ Վահե Դավթյան
21127.04.2024, 10:30