Տիգրան Պետրոսյանը երրորդ հաղթանակը տոնեց
![]() Մոսկվայում շարունակվող հեղինակավոր «Աէրոֆլոտ օփեն» միջազգային մրցաշարում իր վստահ ելույթներն է շարունակում գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը: Երեկ կայացած 3-րդ տուրում մեր շախմատիստը գեղեցիկ ոճով հաղթանակ տոնեց Հնդկաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Սետուրաման Սետուրամանի նկատմամբ: Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց Հնդկաստանի հավաքականի մեկ այլ անդամի՝ 2723 գործակից ունեցող Վիդիթ Գուջրաթիի հետ: Իր պարտիան հաշտությամբ ավարտեց Գաբրիել Սարգսյանը: Ոչ-ոքի գրանցվեց նաև Հայկ Մարտիրոսյան – Արամ Հակոբյան պարտիայում, իսկ Արման Միքայելյանը և Շանթ Սարգսյանը պարտություններ կրեցին: 3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են Տիգրան Լ. Պետրոսյանը և Մոլդովայի ներկայացուցիչ Վիորել Բոլոգանը: Այսօր կայանալիք 4-րդ տուրում առաջատարները կմրցեն միմյանց դեմ: Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արման Միքայելյանը և Արամ Հակոբյանը վաստակել են 1.5-ական միավոր, իսկ Շանթ Սարգսյանն իր ակտիվում դեռ միավոր չի գրանցել: «Աէրոֆլոտ օփեն»-ի A մրցաշարը աշխարհում անցկացվող ուժեղագույն բաց մրցաշարերից մեկն է: Մրցաշարի բոլոր 92 մասնակիցները կրում են միջազգային տիտղոսներ. 60 գրոսմայստեր, 27 միջազգային վարպետ, 2 կանանց գրոսմայստեր և 3 ՖԻԴԵ-վարպետ: B մրցաշարում մեր մասնակիցներից առաջատարների խմբում է ընթանում Տիգրան Քոթանջյանը, իսկ C խմբում՝ Արթուր Ղարագյոզյանը: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
